Տեղադրում ենք թափուր աշխատատեղեր և օգնում ենք գտնել աշխատակիցներ
Կազմակերպում ենք մշակութային ժամանց (էքսկուրսիաների և հյուրանոցների զեղչեր հաճախորդների համար)
Զբաղվում ենք ներդրումների որոնմամբ և ներգրավմամբ
Օգնում ենք ստանալ պետական աջակցություն
ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գրանցեք բիզնեսը 1 օրում
Առևտրային կազմակերպությունների գրանցումն իրականացվում է անմիջապես փաստաթղթերը ներկայացնելիս: Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի, աշխատողների քանակի և իրավաբանական հասցեի վերաբերյալ պահանջներ չկան:
Տիրեք հայկական ընկերությանը 100%-ով
Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են լինել հայկական ընկերությունների 100% սեփականատերեր ՝ առանց տեղական գործընկերների, տնօրենների, անձնակազմի և այլնի ներգրավման անհրաժեշտության: Հայաստանում գրանցված ընկերությունն ունի հողի սեփականության իրավունք, նույնիսկ եթե ընկերության հիմնադիրը օտարերկրյա քաղաքացի է:
Ընտրեք հարկային համակարգ
Մինչև 115 մլն դրամ շրջանառության դեպքում ընկերությունը կարող է ընտրել հարկման այլընտրանքային համակարգով աշխատելը (5% շրջանառության հարկ)։ Հարկման ընդհանուր համակարգում առանց սահմանափակումների շրջանառության դեպքում (շահութահարկ 18% + ԱԱՀ 20% + եկամտահարկ 20%): Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրությունը Հայաստանում ազատվում է հարկերից։
Զարգացրեք միջազգային գործընկերությունը
Հայկական ապրանքները կարող են անմաքս արտահանվել ԵՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մեծ մասի շուկա, ինչպես նաև Իրանի, Սինգապուրի, Վիետնամի, Սերբիայի և Չինաստանի շուկաներ: Գործում է նաև GSP արտոնյալ առևտրային ռեժիմ՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ։
Ստացեք կացության կարգավիճակ
Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեությունը հիմք է հանդիսանում երկրում կացության կարգավիճակ ստանալու համար: Ընդ որում, օրենքով բիզնեսի բնույթի նկատմամբ որևէ պահանջ սահմանված չէ։